Էդվարդ Նալբանդյանը հեռացե՞լ է Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից10 հոկտեմբերի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Չհաստատված տվյալների համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակցը Ցյուրիխից, ըստ ամենայնի, կողմերը որոշ հարցերի շուրջ համաձայնության չեն եկել թուրքական կողմի հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Հիլարի Քլինթոնի հանդիպումն սկզբում ընթացել է առերես ձեւչափով, այնուհետեւ նրանց միացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմադ Դավութողլուն: Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնյան հայարարել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հատաձգելու մասին: Հայտնի չէ արձանագրություններն այսօր կստրագրվե՞ն, թե ստորագրումն ընդհանրապես հետաձգվել է: Հայ-թուրքական արձանագրություների ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավյեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորտհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժոբգարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |