Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ10 հոկտեմբերի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Յան Քելլին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակցը Ցյուրիխից, չհաստատված տվյալների համամձայն, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից. ըստ ամենայնի, վերջին պահին հայկական կողմը որոշ հարցերի շուրջ համաձայնության չի եկել թուրքական կողմի հետ: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հյուրանոց է վրեադարձել Ցյուրիխի համալսարանի կես ճանապարհից, որտեղ կայանալու էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը: Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնյան հայարարել էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հատաձգելու մասին: Հայտնի չէ արձանագրություններն այսօր կստրագրվե՞ն, թե ստորագրումն ընդհանրապես հետաձգվել է: Հայ-թուրքական արձանագրություների ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Շվեյցարիայում են գտնվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Խավյեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորտհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժոբգարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է |