Եվրահանձնաժողովը ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը ողջունում է Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ: «Հայ-թուրքական համաձայանագիրը կխթանի Հարավային Կովկասի երկրների զարգացումը»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, հաղորդում է m&g:



«Արձանագրությունների ստորագրումը վերահաստատում է Հայաստանի եւ Թուրքիայի` էջը թերթելու եւ նոր ապագա կառուցելու ցանկությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները:



Հայտարարության մեջ ասվում է, որ Հանձնաժողովը սպասում է արձանագրությունների հաստատմանը «ժամանակացույցի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---