Սփյուռքը դադարելու է ֆինանսավորել Հայաստանին11 հոկտեմբերի 2009 - 02:44 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին մեծ վնաս հասցրեց: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Շվեդիայի Հայկական ասոցացիաների միության նախագահ Վահագ Ավետյանը: Նրա խոսքով, Արձանագրությունների ստորագրումից հետո առաջին քայլը, որ կձեռնարկի Սփյուռքը, կդադարեցնի Հայաստանի ֆինանսավորումը:Մեկնաբանելով Արձանագրությունների ստորագրման գործընթացի ձգձգումը` Ավետյանն ասել է, որ դա Սփյուռքին հույս տվեց, որ հայկական կողմը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել է հրաժարվել նման ճանապարհով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից: «Դեռեւս սպասվում է Արձանագրությունների վավերացումը երկրների խորհրդարանների կողմից, եւ ես կարող եմ ասել, որ դա Հայաստանին ոչ մի լավ բանի չի հանգեցնելու»,- նշել է Վահագ Ավետյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |