«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆՁԱՆՑԻՑ ՐՈՊԵԱՎՃԱՐԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՎԵԼՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ26 մարտի 2002 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությունը համաձայնվել է կանգնեցնել իրավական անձանցից ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարին որպես հավելում ԱԱՀ գանձման գործընթացը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, վերջերս «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությունը հրավիրված էր գլխավոր դատախազություն եւ հարցի մանրամասն քննարկումից հետո համաձայնվել է իրավական անձանց փոխհատուցել սահմանված սակագներից ավել մուծված գումարը: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խնդրանքով դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն «ԱրմենՏել» ընկերության կողմից` փետրվարի 21-ին Հայաստանի կառավարության հետ ստորագրված պայմանագրի կետերի խախտումների փաստի կապակցությամբ: Չնայած մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությանը, «ԱրմենՏել» ընկերությունը իրավական անձանցից գանձել է ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի գումարը ԱԱՀ-ի ավելացումով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանը «կմահանա», եթե թողնենք բյուրոկրատական ընթացքին Նա ասել է, որ երբ պետք լինի, քաղաքապետարանի պատասխանատուները իրեն պետք է տեղեկացնեն և ինքը կարող է ծագած հարցերը լուծել Wizz Air-ը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան չվերթերը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Ֆրանսիայում ԱԺ ընտրությունների առաջին փուլում հաղթել են Լը Պենի գլխավորած աջակողմյան պոպուլիստները Ըստ պաշտոնական տվյալների, աջակողմյան պոպուլիստները հավաքել են քվեների 33 տոկոսը Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը. Համալրվող ավանդ՝ ճկուն պայմաններով Ավանդ ներդնել հնարավոր է Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղում |