Հայաստանի նախագահը հաստատել է, որ կմեկնի Թուրքիա` ֆուտբոլային խաղի

PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ բավարար հիքմեր կան Թուրքիայում կայանալիք պատասխան ֆուտբոլային խաղին մեկնելու համար»,-հոկտեմբերի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



Ըստ նրա, «նա չի տեսնում լուրջ հիմքեր, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերը մերժելու համար: Ըստ Սարգսյանի, եթե երկու օրում արտառոց ոչ մի բան չպատահի, նա կմեկնի Թուրքիա:



2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երեւան 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղին: Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը: Հետո ՀՀ նախագահը պատասխան հրավեր ստացավ իր թուրք պաշտոնակցից` ներկա լինել պատասխան խաղին, արդեն Թուրքիայում: Սակայն Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կընդունի հրավերը միայն բաց սահմանի կամ դրա ապաշրջափակման շեմին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---