Ալիեւի հայտարարությունը ԼՂՀ-ի մերձակա տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին չունի ոչ մի կապ իրականության հետ

PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանի նախագահը համաձայնեցրել ԼՂՀ-ի մերձակա տարածքները հանձնելու մասին, քանի, որ մենք նրա հետ երբեք չենք քննարկել այդ հարցը», - հայտարարել է լրագրողներին հոկտեմբերի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահի հետ նրանք քննարկել են միայն ԼՂՀ-ի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցը: Նա նաեւ ավելացրել է, որ, եթե Ալիեւը դժգոհ է դրանից, «ապա ես ոչնչով չեմ կարող օգնել նրան»:



Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վերջին 5-6 տարիներում համաձայնեցված էին շատ կարեւոր հարցեր: «Առաջին հերթին այն, որ հայկական ուժերը պետք է անվերապահորեն դուրս բերվեն գրավյալ տարածքներից, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում», - ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---