Հոկտեմբերի 14-23 «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա նկարչուհի Գայանե Խաչատրյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-23 «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա նկարչուհի Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը:



«Գայանե Խաչատրյանը յուրօրինակ կին-արարիչ է: Նրա աշխատանքներին հատուկ է կյանքի հանդեպ անսահման հիացմունքն ու գեղանկարչական կերպարները»,- ասել է նկարիչ Կարեն Ամբատյանը:



Գայանե Խաչատրյանը ծնվել է Երեւանում: Ավարտել է Մոսկվայի արվեստների համալսարանի գեղանկարչության ֆակուլտետը: Հայաստանում կազմակերպվել են նկարչուհու մի քանի անհատական ցուցահանդեսներ: 2004թ. Գայանե Խաչատրյանը մասնակցել է Կլամար քաղաքում (Ֆրանսիա) կայացած ցուցահանդեսին: 2000թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---