Այս տարի «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը տոնում է իր 5-ամյակը12 հոկտեմբերի 2009 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Այս տարի «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը նշում է իր 5-ամյակը: «Հիմնադրամի 5-ամյակը բավական համեստ ենք նշում: Ծրագրում ենք կազմակերպել հիմնադրամի կողմից անցկացվող երկու փառատոնների` «Ազգային պատկերասրահի» եւ «Վերադարձի» մասին ֆիլմերի շնորհանդեսը»,- հոկտեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսին հայտնել է փառատոնների սահմանող Մարիամ Շահինյանը: Նրա խոսքով, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը չի սահմանափակում իր գործունեությունը եւ հոկտեմբերի 31-ին Լոնդոնում կներկայացնի անվանի հայ երաժիշտների համերգը:Մարիամ Շահինյանը երախտագիտությամբ է նշել համագործակցությունը մշտական հովանավորի` VivaCell-MTC ընկերության հետ, ինչպես նաեւ գործընկերների` Հայաստանի Ազգային պատկերասրահի, Մշակույթի նախարարության աջակցությունը: Նա առանձնապես ընդգծել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի օժանդակության կարեւորությունը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |