ՀՀ վարչապետն ու ԱՄՀ քննարկել են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների պատվիարկությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, կառավարության ղեկավարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:



«Հանդիպման ընթացքումզրուցակիցներնանդրադարձել են ՀայաստանիՀանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը, տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---