Մեդվեդեւը եւ Սարգսյանը քննարկեցին հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները12 հոկտեմբերի 2009 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը քննարկեցին առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խնդիրները, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, նաեւ էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հեռանկարները:Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԱԱՀՈՒ) գործունեության հարցերը, ներառյալ ԱԱՀՈւ-ի գործունեությունը, այդ թվում նաեւ Ղազախստանում կայացած «Համագործակցություն` 2009» ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների առումով: Համաշխարհային ճգնաժամային երեւույթներին դիմակայելու եւ նորարարական առաջադիմությանը աջակցելու համար, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը քննարկեցին հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները, նաեւ մտքեր փոխանակվեցին ԵվրԱսՏՀ-ի երկխոսության վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |