Գլաձորի համալսարանի հիմնադրումից 725 տարի է անցել

PanARMENIAN.Net - 2009թ. նշվում է Գլաձորի համալսարանի հիմնադրման 725 տարին, ինչպես նաեւ Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի 25-ամյակը: Այս նշանավոր տարեթվերի կապակցությամբ անց են կացվել տոնական միջոցառումներ, որոնց բացումը տեղի է ունեցել «Գլաձորի համալսարան» պատմամշակութային թանգարան-արգելոցի տարածքում` Վայոց ձորի մարզ:



Արգելոց-թանգարանում տեղի ունեցած էքսկուրսիայից հետո, տոնակատորությունները շարունակվել են համերգով Եղեգնաձորում, որից հետո «Գիտելիք» համալսարանում տեղի է ունեցել հոբելյանին նվիրված սիմպոզիում:



Գլաձորի համալսարանը ստեղծվել է 1280-ական թթ. Սյունիքի մարզի Թանահաթ վանքում, գիտնական եւ մանկավարժ Ներսես Մշեցու կողմից: Համալսարանում դասավանդվել են միջնադարի բոլոր գիտությունները: Ուսուցումը տեւել է 7-8 տարի: Ուսանողներն, անկախ հետագայում ընտրվող մասնագիտացումից, պարտավոր էին աստվածաբանությունից բացի, տիրապետել նաեւ աշխարհիկ գիտութունների: Առաջին երեքը` քերականությունը, հռետորությունը, տրամաբանությունը կազմում էին այսպես կոչված «տրիվիումը», որը հումանիտար կրթության հիմքն էր: Մյուս չորս առարկաները` թվաբանությունը, երակրաչափությունը, աստղագիտությունը եւ երաժշտության տեսությունը կազմում էին ճշգրիտ գիտութունների «կվադրիվիումը»: Համալսարանի մատենադարանը պարունակում էր հույն եւ հայ գիտնականների աշխատություններ, որոնք բավարար էին այն ժամանակի համար բարձրակարգ կրթություն ստանալու համար: Գլաձորի համալսարանում նաեւ զբաղվում էին թարգմանություններով եւ գրչությամբ: Շատ աղբյուրներում Գլաձորի համալսարանն անվանում են «երկրորդ Աթենք»: Այն գոյատեւեց 60 տարի եւ Եսաի Նշեցու մահից հետո անբարենպաստ քաղաքական հանգամքներում իր տեղը զիջեց մշակույթի նոր օջախներին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---