ՌՀՀ-ը, Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտը եւ Նահանգի համալսարանը ՏՏ ոլորտում համագործակցության պայմանագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին, Ռուս-Հայական (Սլավոնական) համալսարանում, ՌՀՀ-ի, Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտը եւ Նահանգի համալսարանի (Virginia Tech) եւՀայաստանի մասնավոր հատվածի (CAPS) միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության պայմանագիր է ստորագրվելու, հաղորդում է ՌՀՀ-ի մամլո ծառայությունը:



Պայմանագրի հիմնական նպատակն է`այդ բուհերի միջեւ ապահովել ակադեմիական համագործակցություն, որը ուղղված կլինի ուսումնական ծրագրերի կատարելագործման, համատեղ գիտական ուսումնասիրություններ եւ գիտաժողովներ անցկացնելու, ուսանողների եւ դասախոսների փոխանակման համար:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---