Ղազախստան. «Հայ-թուրքական արձանագրությունները բեկում են արձանագրում Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին

PanARMENIAN.Net - Ղազախստանի ԱԳՆ-ն որպես բեկում է գնահատում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ` Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին: Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական հարաբերություննեի հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների վերաբերյալ:



«Մենք դա գնահատում ենք որպես բեկում Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին»,-ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաեւը:



«Ղազախստանում արժանին են մատուցում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների քաղաքական քաջությանն ու տեսլականին, որոնք բխում են մեր ժողովրդների բարձրագույն շահերից»,-ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---