Զորակոչի կազմակերպումը հատկապես կարեւորվում է նոր պայմաններում13 հոկտեմբերի 2009 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԱԺ պաշտպանության գծով հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է իր ելույթում, որ զորակոչը մշտապես կարեւոր միջոցառում է եղել` ուղղված մեր բանակի մարտունակության բարձրացմանը: Նա հատկապես կարեւորել է զորակոչի կազմակերպումը նոր պայմաններում, քանի որ երկրի ղեկավարությունը վերանայում է ռազմական դոկտրինը, կապված հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հետ: «Մենք, լինելով այդ կարգավորման կողմնակիցները, պետք է միջոցներ ձեռնարկենք չեզոքացնելու համար բացասական գործոնները»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |