Հայ-թուրքական գործընթացի դրական ելքը բխում է ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի շահերից13 հոկտեմբերի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններն առաջնային նշանակություն ունեն հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:«Ես կարեւոր նշանակություն եմ տալիս այն հանգամանքին, որ կողմերը պայմանավորվեցին առանց նախապայմանների ստորագրել Արձանագրությունները: Իհարկե, մենք հասկանում ենք, որ գործընթացը բավական թանկ է, բայց հուսով եմ, որ քաղաքական կամքը, որը ցուցադրեցին Հայաստանն ու Թուրքիան, կդրսեւորվի նաեւ հետագայում»,- ասել է թուրքագետը: Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է, որ հայ-թուրքական գործընթացի դրական ելքը բխում է ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի շահերից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |