Ղարաբաղյան հիմնախնդրի կապը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կհանգեցնի բացասական արդյունքների13 հոկտեմբերի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական փոխհարաբերությունների խնդիրների մասին պետք է բացահայտ խոսել: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Հանրային խորհրդի անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Ինձ թվում է, որ մեր թուրք գործընկերները հասկանում են, թե որքան դժվար է մի երկրի համար, որը Ցեղասպանություն է վերապրել եւ մինչ օրս պայքարում է այդ փաստի հերքման դեմ, որեւէ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Որքան դժվար է այդ հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների եւ կատարել այդ քայլը, երբ հենց Անկարան է նախապայմաններ առաջադրում»,- ասել է Կարեն Բեքարյանը:Փորձագետի խոսքով, եթե Թուրքիան շարունակի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ անել, ապա նա չափազանց բացասական ազդեցություն կունենա այդ հակամարտության կարգավորման գործընթացի ինքնուրույնության վրա: «Վերջին տարիների ընթացքում կարելի էր հասկանալ, որ այդ հարցի վերաբերյալ Անկարայի բոլոր հայտարարություններն ավելի ռադիկալ են դարձնում այդ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման կապումը Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կարող է բացասական արդյունքների հանգեցնել երկու գործընթացների համար»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը: Նա նշել է, որ վատ չէր լինի, եթե Թուրքիան ղարաբաղյան հիմնահարցին մեկ այլ դիտակետից նայեր` հայ փախստականների վերադարձը Անատոլիա եւ նրանց հատուցման տրամադրումը: «Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Անկարան բարոյական իրավունք կունենա խոսելու ադրբեջանցի փախստականների կամ Ղարաբաղի յոթ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին»,- նշել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |