Բուժզննման մակարդակը կդառնա ՀՀ զինված ուժերի առաջնահերթ խնդիրը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում քննարկվել են զորակոչիկների բուժզննության հարցերն ու զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը:



Իր ելույթում ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ հարկավոր է բարձրացնել զորակոչիկների բժշկական զննման մակարդակը, որպեսզի զինծառայության մեկնեն միայն ծառայության համար պիտանի զորակոչիկները: Որպես օրինակ նա բերել է զորակոչիկ Արեգ Մալխասյանի հետ կատարված դեպքը, որը Երեւանի Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով, չնայած առողջական անբավարար վիճակին, զորակչվել էր բանակ, որտեղ մահացել էր 10 օր անց:

'

Ելույթ ունեցողներն անդրադարձել են նաեւ փախստականների ու «այլ պետության քաղաքացի հայերի» հետ կապված զինկոմիսարիատների աշխատանքին, քանի որ դա հանգեցնում է զինվորական ծառայությունից «խուսափողների» թվի անհարկի աճին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---