Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել կես տարուց հետու13 հոկտեմբերի 2009 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-14, Թուրքիայում` Վակիֆլի գյուղում իրականացվել է «Սարի երկու կողմը» նախագիծը, որը նվիրված էր Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդության միջեւ երկխոսությանը: Նախագիծը կազմակերպվել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ծրագրի շրջանակներում հայ ուսանողները այցելեցին Վակիֆլի գյուղը, որը պաշտոնապես միակ գյուղն է, որի բնակչության մեծամասնությունը հայեր են: Այդտեղ նաեւ կայացավ ծրագրի մասնակիցների հանդիպումը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան մշակույթի եւ կրթության հարցերով կցորդ Քրեյգ Դիքերի հետ: Ողջունելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը, նա հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն զարգացնել հարաբերությունները, որոնք արդեն կան: «ԱՄՆ-ն հետագայում էլ կաջակցի կողմերի հարաբերությունների կարգավորմանը, - ընդգծել է Դիքերը» նշելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենա վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ Արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |