Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ-ին չվավերացնել Արձանագրությունները13 հոկտեմբերի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կապակցության Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները խորհրդարանում, կապելով այդ հարցը հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից դուրս բերելու հետ: Այս կապակցությամբ, կուսակցությունն առաջրակում է ՀՀ Ազգային ժողովին եւս չվավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները նման բովանդակությամբ` պահանջելով ՀՀ կառավարությունից նոր պայմանագիր նախապատրաստել, որը բաղկացած կլինի ընդամենը երկու կետից, այն մասին, որ «Հայաստանն ու Թուրքիան համաձայն են հաստատել դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերություններ, կողմերը համաձայն են բացել սահմանը` ապահովելով անխափան կապ եւ տարանցում»: Ներկայիս Արձանագրությունների բոլոր մյուս կետերը Հայաստանը պետք է անընդունելի համարի: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |