Վանաձորում բացվել է «Օրրան» մանկական կենտրոնը

PanARMENIAN.Net - Վանաձորում բացվել է երեխաների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ կարող են հայտնվել «Օրրանի մշակած չափանիշներով ընտրված ռիսկային երկու խմբի պատկանող երեխաները` մուրացկանությամբ զբաղվողներն ու ընտանիքի տնտեսական ծանր կացության պատճառով նույն ճակատագրին արժանանալու վտանգի առաջ կանգնած 5-ից 16 տարեկան երեխաները:



Վանաձորի «Օրրանի» առաջին տարվա գործունեության ֆինանսավորումը ստանձնել են Բաց հասարակության ինստիտուտը եւ Հայաստանի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:



Վանաձորի «Օրրանը» գործում է վարձակալված տարածքում, ինչը կրճատում է կենտրոնի գործունեության շրջանակը: Կենտրոնի շենքի շինարարության ավարտից հետո, որի համար նախատեսված միջոցները հավաքվեցին անցյալ տարի բարեգործական ընթրիքի ժամանակ, կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել նաեւ միայնակ, սոցիալապես անապահով տարեց մարդիկ` մի քանի ժամ անցկացնելով կենտրոնում:



«Օրրան» հասարակական կազմկերպությունը հիմնադրվել է 2000թ.: Այժմ կենտրոնը գործում է Հայաստանի երկու քաղաքներում` Երեւանում եւ Վանաձորում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---