Ավելի քան 30 ամերիկյան վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն Երեւանում հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 29-ը14 հոկտեմբերի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 29-ը Երեւանում կցուցադրվեն ավելի քան 30 ամերիկյան վավերագրական ֆիլմեր, որոնք նկարահանված են 2004-2008թթ.: «Այդ ցուցադրությունը` լավ հնարավորություն է ներկայացնել ամերիկյան մշակույթը հայ հանդիսատեսին, ցույց տալ ամերիկացուն` նրա մտածելակերպը եւ զգացմունքները», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ամերիկյան վավերագրական կինոյի վետերան Դեյվիդ Հոֆմանը:Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցադրումը կսկսվի Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկոմանիա» ֆիլմով: Ֆիլմը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 50 տարի առաջ` Սառը պատերազմի ժամանակ, երբ Խորհրդային Միությունը արձակեց առաջին արբանյակը: Ֆիլմը պատմում է նաեւ երկու գեներալների մասին, որոնց դիվանագիտական աշխատանքը կանխեց Երրորդ համաշխարհային պատերազմը: Երեւանում հոկտեմբերի 14-20-ը Դեյվիդ Հոֆմանը եւ Սանդրա Ռուչը (Elixir խորհրդատվական ընկերության նախագահ) կանցկացնեն սեմինարներ եւ վարպետության դասընթացներ թատերական ուսումնարանի ուսանողների համար եւ կհանդիպեն հայ ռեժիսորների հետ: Դէյվիդ Հոֆմանը` ամերիկյան վավերագրական կինոյի վետերաններից մեկն է: Իր 40-ամյա ստեղծագործաքկան գործունեության ընթացքում նա նկարահանել է 4 լիամետրաժ ֆիլմ` «Մուրեյ թագավորը», «Ամեն ինչ լավ է», Բի-Բի Քինգի մասնակցությամբ «Երգիր գովաբանական մաղթանքը» եւ «Էրլ Սքրագսը»: Ամերիկյան վավերագրական ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Մոսկվա կինոթատրոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |