ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒԼԻՍԻՆ25 մարտի 2002 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու բանակցությունները կարող է ավարտվեն 2002 թվականի հունիս-հուլիսին: Այսպիսի ենթադրություն է հայտնել «Արկա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով` «դա բավականին իրական սցենար է»: Մեկուկես ամսվա ընթացքում կավարտվի համարյա բոլոր փաստաթղթերի նախապատրաստումը: Դավթյանը հայտնել է, որ ներկայումս Հայաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ հետ «վիճելի հարցերում փոխզիջման հասնելու նպատակով»: Նրա խոսքերով` հիմնական քննարկումները տարվում են գյուղատնտեսության ոլորտում հարկային օրենսդրության հնարավոր բարեփոխումների շուրջ: Բացի այդ, կան հարցեր, որոնք առնչվում են մաքսային օրենսդրությունում փոփոխություններին, ինչպես նաեւ մտավոր սեփականության պահպանման մեխանիզմներին: «ԱՀԿ ընդգրկվելու համար բանակցություններ վարող ԱՊՀ երկրներից Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանն ամենհավանականն է», ասել է Տ. Դավթյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |