ԱՄՆ-ն Վրաստանում ՀՀՊ չի տեղակայելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ չի պատրաստվում տեղակայել իր հակահրթիռային պաշտպանության համակարգերը Վրաստանում: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոյի եթերում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:



«Ես գիտեմ, որ դա շատ է անհանգստացնում Ռուսաստանի Դաշնությանը, եւ մենք ցանկանում ենք ցրել այդ մտավախությունները»,- ասել է Քլինթոնը: Ընդ որում ԱՄՆ Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը կօգնի վրացական ժողովրդին զգալու, որ նա կարող է իրեն պաշտպանել:



Սեպտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտնել էր, որ Չեխիայի փոխարեն կարող են ՌՏԿ տեղակայել որեւէ տեղ Կովկասում, սակայն ճշգրիտ չասեց, թե որտեղ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---