Երեւանում տեղի կունենա կլիմայի փոփոխության թեմայով միջազգային կոնֆերանս

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին - 16-ին տեղի կունենա «ԴԵՊԻ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ` Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի Կողմերի 15րդ նստաշրջանի նախաշեմին է» կոնֆերանսը: Կոնֆերանսի գլխավորնպատակնէձ-ավորել հասարակական փորձագետների խումբ, մշակել առաջարկություններ դեկտեմբերի 7-ից 18-ը Կոպենհագենում կայանալիք Կոնվենցիայի - Կիոտոյի արձանագրության բարձրագույն մարմնի Կողմ երկրների համաժողովի ընթացքում ներկայացնելու համար: Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն Կոպենհագենում կայանալիք համաժողովի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը, կներկայացվեն պետությունների - Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները:



Կոնֆերանսին կմասնակցեն Ռուսաստանի Վայրի բնության հիմնադրամից (WWF)` Ալեքսեյ Կոկորինը - Ար-ելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների կլիմայի փոփոխության վերաբերյալ գործողությունների ցանցի (CAN EECA) համակարգող` Իրինա Ստավչուկը:



Քննարկամանը կմասնակցեն ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, միջազգային, հասարակական - այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Կոնֆերանսի շրջանակներումտեղի կունենան այցելություններ Կիոտոյի արձանագրության շրջանակներում Հայասատնում կառուցված օբյեկտներ` Լուսակերտի կենսագազի գործարան ու Նուբարաշենի աղբավայր, որտեղ իրականացվել են կենսագազի օգտահանման ու էլեկտրաէներգիայի արտադրության նախագծեր:



Կոնֆերանսը կազմակերպելէ,Խազերե էկոլոգամշակութային ՀԿ-ն՝ ԵԱՀԿ եր-անյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի - Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---