Դոնի Ռոստովում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները15 հոկտեմբերի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 15-ին Ռոստովի էկոնոմիկայի ու կառավարման միջազգային ինստիտուտում տեղի կունենա «Դոնի Նախիջեւան` ռուս-հայկական ազգամիջյան հարաբերությունների ռազմավարական միություն» թեմայով գիտագործնական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի շրջանակներում կքննարկվեն հետեւյալ հարցերը` Ռուսաստան-Հայաստան. միջպետական, դիվանագիտական հարաբերությունների կայացման փուլերը, Ռուսաստանի ու Հայաստանի տնտեսական ներուժի զարգացման հեռանկարները, Դոնի Նախիջեւանի հայ համայնքի դերը տնտեսական, մշակութային եւ ազգային հարաբերությունների ձեւավորման գործընթացում, Դոնի հայերի եւ ռուսական մշակույթի փոխազդեցությունները, Ռուսական եւ հայկական երիտասարդական կազմակերպությունների փոխհամագործակցությունը, Հայաստանը որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Կովկասում: Խորհրդաժողովին մասնակցում են Ռոստովի բուհերի ռեկտորներ, քաղաքական գործիչներ, եկեղեցու սպասավորներ, ինչպես նաեւ Ռոստովի ճանաչված հայերը, հաղորդում է «Միասին» ինտերնետ-ընկերակցությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |