Քաղաքական կամքի առկայությունը Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման երաշխիքն է

PanARMENIAN.Net - «Մեր կարծիքով, այ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում տրամաբանական կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանը առաջինը վավերացնի այն, քանի որ հենց Թուրքիան էր սահմանի փակման նախաձեռնողը», Երեւանում կայացած մամլո ասուլիսին, հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Նրա խոսքերով, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում մեծամասնությունը կազմում են իշխող կուսակցությունները, ապա քաղաքական կամքի առկայության դեպքում Արձանագրությունների վավերացման գործընթացում չպիտի լինի ոչ մի խոչընդոտ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---