Մոսկվայում լույս է տեսել Համշենահայերի ասոցիացիայի «Համշեն» հանդեսի առաջին համարը

PanARMENIAN.Net - Մոսկվայում լույս է տեսել Համշենահայերի ասոցիացիայի «Համշեն» հանդեսի առաջին համարը: Ամսագիրը հրատարակում է Մոսկվայի Համշենահայերի ասոցիացիան:



Հանդեսի առաջին թողարկումը, որը պարբերական պետք է լինի, բացվում է խմբագրական հոդվածով եւ Աբխազիայի Հանրապետության հայերի հոգեւոր առաջնորդ, վարդապետ Տարոն Գուլիկյանի եւ Թմրամոլության ու նարկոբիզնեսի դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Մաթոսյանի ողջույններով: Համարում ընդգրկվել են նյութեր պատմական Համշենի եւ Աբխազիայում հայերի կյանքի մասին:



Համշենահայերի ասոցիացիան իր գործունեությունն է սկսել 2007թ. փետրվարի 11-ին, երբ անցավ մոսկվաբնակ համշենահայերի առաջին փոքր ժողովը: Ասոցիացիայի անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք հետաքրքրվում են ոչ միայն համշենահայերի, այլ նաեւ Հայաստանի մշակույթով ու պատմությամբ: Ասոցիացիայի հիմնական խնդիրներն են համշենահայերի մշակույթի, ազգագրության եւ հոգեւոր ժառանգության պահպանումն ու վերականգնումը, համշենահայերի բարբառի քարոզումը, ազգային ինքնագիտակցության ամրապնդումը, հայ գրականության եւ պատմության ուսումնասիրումը, ռուս-հայկական մշակութային փոխանակման զարգացումը: Կարեւոր է նաեւ օգնությունն ու աջակցությունը դպրոցներին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---