Ընդդիմության պառակտված պայքարն Արձանագրությունների դեմ ապարդյուն կլինի15 հոկտեմբերի 2009 - 17:19 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես հայտնի է միջազգային եւ թուրքական մամուլի հրապարակումներից, Թուրքիան խնդիրներ չունի հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության հետ եւ կանի ամեն ինչ, այդ փաստաթղթերը վավերացնելու համար»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, վերը նշված փաստերից պարզ է դառնում, որ Թուրքիան ձգտում է առավելագույնը ստանալ հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացից: Նա նաեւ հավելել է, որ դրա պատճառն, առաջին հերթին, ՀՀ իշխանությունների ոչ լեգիտիմիությունն է եւ ընդդիմության պառակտումը: «ՀՀ ղեկավարությունն այժմ ավելի շուտ լուծում է իր շրջապատում առաջնության հարցերը, քան ներքին ու արտաքին քաղաքականության հարցերը, իսկ ընդդիմության անմիասնական ուժերը հետագայում եւս ապացուցելու են, թե որքան իրավացի էին` նախազգուշացնելով Արձանգրությունների բացասական հետեւանքների մասին»,-ասել է Սաֆարյանը: Անդրադառնալով կուսակցության ապագա գործողություններին` Սաֆարյանը նշել է, որ «Ժառանգության» քաղաքական թիմը կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք դեմ են Արձանագրություններին, դրանց վավերացումը ձախողելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |