ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈԼՈԿՈՍՏԻ ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՐԴԱ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայկական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Ռաֆֆի Հովհաննիսյանը հրավերք է ստացել Հոլոկոստի Ավստրալիական ինստիտուտից` դասախոսություն կարդալ, նվիրված Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայկական Ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից, Ռաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 24-ին կմասնակցի Ավստրալիայում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---