Ջերմեյն Թեյլոր. Աբրահամի հետ ուղղակի մենամարտ չի լինելու, դա պատերազմ է լինելու ռինգում

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մրցակից ամերիկացի Ջերմեյն Թեյլորը հոկտեմբերի 17-ին կայանալիք մենամարտին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ շաբաթ օրն ուղղակի մենամարտ չի լինելու, դա պատերազմ է լինելու ռինգում:



«Ես արդեն մեկ շաբաթ է ինչ Բեռլինում եմ եւ արդեն հասցրել եմ համոզվել, որ շաբաթը օրը մենամարտին եկողների մեծ մասը ինձ համար է երկրպագելու: Մարդիկ մոտենում էին ինձ փողոցում, հետաքրքրվում էին, թե ինչպես է անցնում նախապատրաստումը, հաջողություն էին մաղթում: Ես միայն հաղթանակի եմ միտված: Աբրահամը գերազանց բռնցքամարտիկ է, սակայն շաբաթ օրը ես ամեն ինչ կանեմ, ռինգը հաղթողի կարգավիճակով լքելու համար: Աբրահամի հետ ուղղակի մենամարտ չի լինելու, դա պատերազմ է լինելու ռինգում: Մրցաշարի հաղթողը ստանալու է լավագույնի տիտղոսն այս քաշային կարգում»,-ասել է Թեյլորը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---