ՀԲ-ն բոլոր ուղղություններով համագործակցելու է Երեւանի քաղաքապետարանի հետ16 հոկտեմբերի 2009 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀԲ պատվիրակության` Կովկասի գծով տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը քննարկել են ջրային համակարգի ու հարակից այլ խնդիրներ, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:Հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետն ակնկալել է արդյունավետ համագործակցություն, որեւէ նպատակ առաջադրելուց առաջ` նախ թիրախի հստակեցում: Ըստ Գագիկ Բեգլարյանի` մայրաքաղաքում նախատեսվածը նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է խորհրդակցել նաեւ ոլորտի պատասխանատուի` քաղաքապետարանի հետ: Երեւանի քաղաքապետը ՀԲ պատվիրակներից ակնկալել է բազմակողմ համագործակցություն` քաղաքային տարաբնույթ խնդիրների ներառմամբ: ՀԲ-ի պատվիրակության ղեկավարը համաձայնել է Գագիկ Բեգլարյանի հետ եւ տեղեկացրել, որ պատրաստ են նորովի համագործակցել Հայաստանի մայրաքաղաքի հետ: Ասադ Ալամն իր կողմից առաջարկել է ՀԲ-ի` Երեւանին առնչվող քննարկումներին որպես շահագրգիռ կողմ մասնակից դարձնել նաեւ քաղաքապետարանին եւ այդպիսով իսկ փոխհամաձայնեցնել նախաձեռնությունները: Կողմերը պայմանավորվել են այսուհետ հաճախակի դարձնել հանդիպումներն ու աշխուժացնել շփումները: Երեւանի քաղաքապետարանի եւ Համաշխարհային բանկի միջեւ ուղղակի համագործակցությունն սկսվել է 2006-07թթ.: Այն ժամանակ բանկի աջակցությամբ իրականացավ տրանսպորտի բարեփոխումների խորհրդատվական ծրագիրը: Երեւանի նոր կարգավիճակը նոր խնդիրներ է ներառել համագործակցության օրակարգ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |