Երեւանում կայացել է «Ղարաբաղ 2014» նախագծի գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է «Ղարաբաղ 2014» նախագծի գրքի շնորհանդեսը: Նախագիծը, որի մտահղացումը պատկանում է Conciliation Resources կազմակերպությանը, նպատակ է հետապնդում խթանել քննարկումն այն մասին, թե ուր է շարժվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը եւ ինչի հետ են կապված դրա խաղաղ կարգավորման հույսերը: Ինչպես շնորհանդեսի ընթացքում հաղորդել է Կովկասում Conciliation Resources կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսը, հենց այդ նպատակով է կազմակերպությունը դիմել վեց փորձագետների` երեք հայ ու երեք ադրբեջանցի: «Մենք նրանց առաջարկեցինք հոդվածներ գրել, որոնցում նրանք կներկայացնեն ղարաբաղյան գործընթացի զարգացման հնարավոր սցենարները 2014թ.»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:



Ներկայացված գիրքը պարունակում է հոդվածների վերջնական վարկածները, որոնք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսի մոտեցումներից են օգտվում հակամարտության կողմերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց քաղաքականության ձեւակերպման ժամանակ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---