Երեւանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթերի մեկնաբանությամբ գիրքը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ` փաստաթղթերի մեկնաբանություններ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը: Գրքում մանրամասն վերլուծվում են ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող բոլոր գոյություն ունեցող փաստաթղթերը:



«Ցավոք, գիրքը լույս է տեսել Բարսեղովի մահից հետո»,-ասել է Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքերով, իր կյանքի վերջին 10 տարիները Յուրի Բարսեղովը նվիրել է Հայաստանի հիմնական խնդիրների ուսումնասիրությանը` Հայոց ցեղասպանությանն ու Ղարաբաղի հարցին: Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանին գրքի հրապարակման գործում ֆինանսական օգնության համար:



Հանդես է եկել նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, որը բարձր է գնահատել Յուրի Բարսեղովի աշխատանքները` հայտարարելով, որ դա չափազանց կարեւոր է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր փաստաթղթերը մանրակրկիտ վերլուծության ենթարկվեն: «Զարմանալի է, որ նման լայնածավալ աշխատանքը նա կարողացել է միայնակ կատարել»,-ասել է Շիրինյանը` ընդգծելով նման գրքերի անհրաժեշտությունը նաեւ Նախիջեւանի ու Ջավախքի վերաբերյալ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---