Սերգեյ Թադեւոսյան. Աբրահամը դա մի առանձնահատուկ երեւույթ է, նա իսկական մարտիկ է ռինգում

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգի «Super Six World Boxing Classic» մրցաշարի մեկնարկի նախօրեին հայտնի ռուսաստանցի բռնցքամարտիկ Սերգեյ Թադեւոսյանն պատմել է Աբրահամ-Թեյլոր մարտի մասնակիցների հեռանկարների մասին: Ըստ Սերգեյի, որն ինքը մենամարտել է միջին քաշային կարգի շրջանակներում եւ լավ է ճանաչում մրցաշարի մասնակիցներին, այս մարտի ֆավորիտ է համարում Աբրահամին:



«Աբրահամի ու Թեյլորի մենամարտում ես նախապատվությունը կտամ առաջինին: Ընդ որում ես հիանալի հասկանում են, որ Թեյլորը տեխնիկապես ավելի հմուտ է, խելացի է որպես բռնցքամարտիկ: Եվ եթե նա կարողանա սխալներ թույլ չտալ, ապա կարող է հաղթել Աբրահամին: Ընդ որում բավականաչափ վստահ»,-պատմել է Սերգեյը, որը ժամանակին մենամարտել է Աբրահամի հետ:



«Սակայն Արթուրը մի մեծ առավելություն ունի` նա չգիտի, թե ինչ է պարտությունը: Եվ նա ֆիզիկապես ֆենոմենալ ուժեղ, ամուր ու կոշտ բռնցքամարտիկ է: Թեյլորը սովորական, միջին մարդ է, սովորական պարամետրերով, որոնք բնորոշ են շատ բռնցքամարտիկների: Այո, նա ունի արագություն, տեխնիկա, ճկունություն, սակայն Աբրահամի հետ մենամարտում, ըստ իս, դա բավարար չէ: Աբրահամը դա մի առանձնահատուկ երեւույթ է, նա իսկական մարտիկ է ռինգում, որն ունի պահի զգացողություն, եւ եթե նրա «կպնի» իր մրցակցին, ապա արդեն բաց չի թողնի նրան: Մարտի ժամանակ նա ոչ թե համոզված է, որ ուժեղ է իր մրցակցից եւ որ ցանկացած պահի կարող է կոտրել նրան, այլ ուղղակի գիտի դա: Իսկ նման իմացությունը եւ հավատը շատ լուրջ զենք են»,-մեջբերում է Թադեւոսյանին AllBoxing.ru-ն:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---