ԱՄՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «կրքերի բորբոքումից»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «կրքերի բորբոքումից»: Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ թուրքական կողմը պետք է հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերի միջազգային հրապարակում քաղաքական քննարկումների ժամանակ:



Իսրայելա-թուրքական «սառեցման» հերթական փուլը նշմարվեց Անկարայի կողմից «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժությունները չեղյալ հայտարարելուց հետո: Այն ժամանակ թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն հաստատեց, որ պատճառը իսրայելյան ավիացիայի մասնակցությունն է զորավարժություններին. Թուրքիան չի ցանկանում հրավիրել «Գազայի խաղաղ բնակիչներին ռմբակոծած» օդաչուներին:



Իսրայելի ԱԳՆ-ն իր հերթին բողոք է հայտնել թուրքական հեռուստատեսությամբ ատելություն եւ բռնություն քարոզող տեսահոլովակի ցուցադրության առիթով:



Տեղեկացված աղբյուրների տվյալների համաձայն, Երուսաղեմում ամերիկացի դիվանագետները կապ են հաստատել արտգործնախարարության թուրք պաշտոնյաների հետ եւ նրանք «խորհուրդ են տվել» չբորբոքել տարածաշրջանում առկա իրադրությունը, հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---