Հոկտեմբերի 17-ին Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

PanARMENIAN.Net - 1987թ. հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերոյի հրապարակում , որտեղ 1948թ. ստորագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել, հարգելու համար ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակը:



Հավաքվածները գիտեին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է եւ հաստատեցին այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու ջանքերի անհրաժեշտությունը: Այդ օրը հուշաքար բացվեց, հուշաքարեր կանգնեցվեցին նաեւ այլ երկրներում:



Հոկտեմբերի 17-ն այն օրն է, երբ աշխարհը կարող է ակտիվորեն ուշադրությունը սեւեռել աղքատության մեջ ապրողների զրկանքներին ու ցավերի վրա:



ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1992թ. դեկտեմբերի 22-ին բանաձեւ ընդունեց, որով հոկտեմբերի 17-ը հայտարարվեց Աղքատության դեմ պայքարի միջազգային օր: Վեհաժողովը կոչ արեց բոլոր պետություններին նվիրել այդ օրը կոնկրետ միջոցառումների անցկացմանն ու քարոզին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---