ՀԲ-ի կառավարող տնօրենը բարձր է գնահատել Հայաստանում իրագործվող ծրագրերի գործընթացը19 հոկտեմբերի 2009 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի կառավարող տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան Հայաստան կատարած իր այցի շրջանակներում, այցելել է երկրի մարզեր եւ ծանոթացել է ԿԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, նրան ներկայացվեցին գյուղական բնակավայրերի գազաֆիկացման, ճանապարհների վերականգման ծրագրերը: Բացի այդ, նա այցելեց թռչնաբուծական ֆաբրիկա, որը նույնպես ֆինանսավորվում է ԿԲ-ի կողմից եւ ծանոթացավ գյուղական դպրոցների կառուցման ընթացքին: «Ես բավականին լավ ծանոթացա Հայաստանի մարզերում իրագործվող ծրագրերին եւ բարձր եմ գնահատում այդ ծրագրերի բարձր մակարդակը եւ իրագործման ընթացքը», - նշել է նա: ԻՐ հերթին ԿԲ-ի մամլո քարտուղար Վիգեն Սարգիսյանը ավելացրել է, որ դա ԿԲ-ի կառավարող տնօրենի առաջին այցն էր Հարավային Կովկասի երկրներ, որը սկսվեց Հայաստանից: ԿԲ-ի կառավարող տնօրենը հոկտեմբերի 17-20 կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |