Հայաստանի նոր պահպանողականներին մեղադրում են հայ-թուրքական թշնամանքի հրահրման համար19 հոկտեմբերի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին, կոմիտեի եւս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին Հայ-թուրքական արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։ Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվածներին ստորագրության եւ քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ ՀՀ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետեւյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։ Ինչպես հաղորդում է շարժման լրատվական բաժինը, այս առնչությամբ շարժումը բաց նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանին: «Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երեւույթները եւ սթափումի կոչ ուղղում ՀՀ իշխանություններին»,-ասվում է նամակում, որտեղ առաջարկվում է նաեւ, որ ծառայողական հետաքննություն անցկացվի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |