ՀԲ. Հայաստանի կառավարությունը համարժեք արձագանքեց համաշխարհային ճգնաժամին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի կառավարող տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի ունեցած հետեւանքները եւ առաջացած խնդիրները: «Բնականաբար, որ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները ազդեցություն է թողնում տնտեսության վրա», հայտարարել է Նգոզի Օկոնջո-Իվեալան, հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ճգնածամի հետեւանքները, մասնավորապես արտահայտվում է դրամական փոխանցումների, որոնք երկրի բնակչությունը ստանում է արտասահմանից, գների աճի, սոցիալական լարվածության, գործազրկության աճի տեսքով, ինչը իր հերթին բերում է պետբյուջեի եկամուտների եւ հարկային մուտքերի կրճատմանը:



Ընդ որում, Նգոզի Օկոնջո-Իվեալայի կարծիքով, Հայաստանի կառավարությունը համարժեք արձագանքեց համաշխարհային ճգնաժամին` բյուջետային ծախսերի ճիշտ ռազմավարության ընտրությամբ, այդ թվում նաեւ անհրաժեշտ սոցիալ ծախսերի ապահովմամբ եւ նույնիսկ դրանց ավելացմամբ:



Բացի այդ, նա ավելացրել է, որ կառավարության եւս մեկ համարժեք արձագանք էր միջին եւ փոքր բիզնեսին աջակցությունը: «Հայաստանի կառավարությունը սկսեց աջակցել միջին եւ փոքր բիզնեսին տրամադրելով վարկեր, որպեսզի նրանք կարողանան արտադրել ապրանքներ եւ ծառայություններ», - ասել է նա:



Ինչպես նշել է Նգոզի Օկոնջո-Իվեալան, ՀԲ-ը աջակցել է Հայաստանի կառավարությանը ենթակառուցվածքների պահպանման հարցում, մասնավորապես գյուղատնտեսության մեջ:



Նրա խոսքերով, ճգնաժամը բացահայտել է երկրի տնտեսության թույլ կողմերը: «Անկասկած, ճգնաժամը ընդգծեց Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը»,- նշել նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---