«Ամերիաբանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր online Ameriabank ծառայությունը19 հոկտեմբերի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ը շարունակումէընդլայնելմատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ բանկն իր հաճախորդներին առաջարկում է online Ameriabank ծառայությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի աշխարհի ցանկացած կետից, օրվա ցանկացած ժամին օգտվել բանկային հիմնական ծառայություններից:Համակարգի անվտանգություննապահովելու համար բանկնընտրել էարտասահմանյան բանկերումառավելագույնսբարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL արձանագրության միջոցով: Գործարքների ստորագրման եւ հաճախորդների նույնացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերի (token) վրա հիմնված միջոցներ: Համակարգն իրավաբանական անձանց համարապահովում էմեկհաճախորդի համար մի քանի օգտագործողների տրամադրման եւ իրավասությունների տարանջատման հնարավորություն, թույլ է տալիս ստեղծել փաստաթղթեր եւ ձեւանմուշներ, ինչպես նաեւ աշխատել հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: «Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |