Երեւանում տեղի է ունեցել «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը19 հոկտեմբերի 2009 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Մոսկվայի տուն» մշակութային գործարարական կենտրոնում տեղի է ունեցել «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփվել են հայ-ռուսական կապերի պատմության, Հայաստանի տարածքում ռուսական բնակավայրերի ձեւավորման, ռուս համայնքի ներկա վիճակի եւ հանրապետությունում նրա դերակատարության մասին նյութերը: Գրքում բերված տվյալները հիմնված են ՀՀ Կենտրոնական արխիվի, ՀՀ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի, Հայաստանի ազգային գրադարանի արխիվների փաստաթղթերի վրա: Գիրքը հրատարակվել է Արտերկրում ռոսւ հայրենակիցների աջակցության ծրագրի շրջանակներում, Արտերկրում հայրենակիցների գծով կառավարական հանձնաժողովի ֆինանսավորմամբ, որը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Երեւանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը: Գրքի հեղինակն է Իվան Սեմյոնովը` տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության ու աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրենը հրապարակել է շուրջ 40 գիտական ու գիտամեթոդական աշխատություններ ռուսերեն, հայերեն եւ իսպաներեն լեզուներով: 2001թ. հրատարակել էր «Անդրկովկասի մոլոկանների ու դուխոբոռների պատմությունը» մենագրությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |