Թուրքիայի ԵՄ անդամակցությունը կնպաստի մահմեդական երկրների հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավմանը19 հոկտեմբերի 2009 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Ֆերհոյգենը ընդգծել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի յուրահատուկ կարիքը: Նրա խոսքերով Թուրքիան ԵՄ-ի կարիքն ունի, բայց եվրոպական ընտանիքը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի: «Եվրոմիությունը պետք է հաշվի առնի, թե ինչ տեղի կունենա, եթե Թուրքիան նախընտրի մեկ այլ ճանապարհ եվրոինտեգրման փոխարեն: Դա մեծ ռիսկ է մեզ համար», - ասել է Գյունտեր Ֆերհոյգենը: Նա նշել է, որ Անկարայի ԵՄ մուտքը Արեւմուտքին մեծ առավելություն կտա եւ կօգնի բարելավել հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ:Եվրոհանձնաժողովի փոխնախագահը մերժել է Թուրքիայի ԵՄ «արտոնյալ անդամակցության» գաղափարը, որը առաջարկվել էր պաշտոնական Փարիզի եւ Բեռլինի կողմից Անկարայի եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցության փոխարեն: «Արտոնյալ անդամակցությունն արդեն տեղ գտել է Թուրքիա - ԵՄ հարաբերություններում: Այն ամենը, ինչը մնացել է Անկարային` ստանալ եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցություն», - ասել է Ֆերհոյգենը: Այս մասին հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |