Արթուր Աբրահամը նոկաուտի է ենթարկել Ջերմեյն Թեյլորին մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը բռնցքամարտի «Super Six World Boxing Classic» մրցաշարի իր առաջին մենամարտում նոկաուտի է ենթարկել այդ նույն քաշային կարգում աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորին:



Բեռլինում կայացած մենամարտում, լի տրիբունաների աչքի առջեւ, 29-ամյա Աբրահամը վստահաբար վերցրեց նախաձեռնությունը, թեեւ նրա մրցակից 31-ամյա Թեյլորը շատ էր շարժվում եւ մինչ 12-րդ ռաունդի ավարտը Աբրահամը հզոր աջ ուղիղ հարվածով նոկաուտի ենթարկեց Թեյլորին:



Վաղաժամ հաղթանակը Արթուրին դարձրեց մրցաշարի առաջատարը, քանի որ, ըստ կանոնների, առաջին, խմբային փուլում վաղաժամկետ հաղթանակը 3 միավոր է բերում մարզիկին, դատավորի որոշմամբ նվաճված հաղթանակը` 2 միավոր, ոչ ոքին` մեկ միավոր, եւ պարտությունը` ոչինչ:



Երկրորդ մենամարտում Կառլ Ֆոքսը հաղթեց ամերիկացի Անդրե Դիրրելին մրցավարների ոչ միաձայն որոշմամբ` 115-112, 115-112 եւ 113-114 հաշվով:



Այդպիսով, Արթուր-արքան իր 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում եւ 25-րդը` նոկաուտով:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---