Գյումրիում փողոց է անվանակոչվել Էդմոնդ Քեոսայանի անունով19 հոկտեմբերի 2009 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Երեւանում մեկնարկած Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի մասնակիցները եւ հյուրերը այցելեցին Գյումրի:Հոկտեմբերի 17-ին, փառատոնի շրջանակներում, Գյումրիի քաղաքապետարանի որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնի պատին հուշատախտակ է փակցվել հայտնի հայ ռեժիսեր Էդմոնդ Քեոսայանի պատվին, նաեւ նրա անունով Գյումրիի քաղաքի Մուշ 2 թաղամասում նոր փողոց է անվվանակոչվել: «Մեծ գործ է` հայտնվել այս սուրբ վայրում: Լենինականը, Ալեքսանդրապոլը, Գյումրին միշտ Հայաստանի սիրտն են եղել, ընդորում այն սիրտը, որը պաշտպանել է իր ժողովուրդը դժբախտություններից: Եվ պատահական չէ, որ հենց այստեղ է ծնվել աշխարհի ամենալավ մարդկանցից մեկը, որին ես ճանաչել եմ եւ ճանաչում եմ իմ կյանքում: Էդմոնդ Քեոսայանը կլիներ մեծ յուրաքանչուր գործում, սակայն բարեբախտաբար նա ընտրեց կինեմատոգրաֆը: Նա չի հեռացել մեզանից` նրա լույսը իր կնոջ, որդիների եւ թոռների աչքերի մեջ է», - հուշաքարի բացման արարողության ժամանակ ասել է կինոգետ Արմեն Մեդվեդեւը: Էդմոնդ Քեոսայանի կինը շնորհակալություն հայտնեց քաղաքի ղեկավարությանը եւ նշեց, որ «Էդմոնդը շատ է սիրել Գյումրին եւ հպարտանում էր, որ գյումրեցի է: Ես էլ եմ հպարտ, որ նրա միջոցով ինձ մոտ էլ կապ առաջացավ այս հրաշալի քաղաքի հետ»: Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին ռեժիսորի ընտանիքի անդամները, փառատոնի անվանի հյուրեր` ռեժիսոր Բորիս Գրաչեվսկին, դերասան Նիկոլայ Դենիսովը, կինոգետ Արմեն Մեդվեդեւը եւ այլոք: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |