Ջերմեյն Թեյլորը Աբրահամի հարվածից հետո ուղեղի լուրջ ցնցում է ստացել19 հոկտեմբերի 2009 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի Ջերմեյն Թեյլորը, ով նոկաուտի էր ենթարկվել Արթուր Աբրահամի կողմից շաբաթ օրը, մենամարտից անմիջապես հետո ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց: Թեյլորի Փրոմոուտեր Լու Դիբելլայի խոսքերով իր խնամակալը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր:«Ջերմեյնը ստացել է ուղեղի լուրջ ցնցում: Նրա մոտ հայտնաբերվել են հիշողության ոչ մեծ կորուստներ: Հենց այս պատճառով էլ որոշում է կայացվել մոտակա օրերը թողնել նրան բժիշկների հսկողության տակ: Այժմ նրա կողքին են գտնվում իր հարազատները», - փրոմուտերին մեջբերում է ESPN.com-ը: Հիշեցնենք, որ Աբրահամի հետ մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ Թեյլորը բաց թողեց հուժկու հարված, բախվեց ռինգի ծածկույթին եւ մնաց պառկած մոտ մեկ րոպե: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |