Հայաստանի ԱԳՆ. Ադրբեջանը միշտ հանդես է եկե՞լ կառուցողական դիրքերից

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի այն հայտարարությունը, թե իբր ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից եւ որ, իբր Հայաստանը հրաժարվել է ձեռք բերված պայմանավորվածություններից: «Ըստ երեւույթին, պարոն Պոլուխովը ի նկատի ունի այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ժողովրդի դեմ, այն «կառուցողականությունը», որով հրաժարվեց 2001թ. փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին Քի-Վեսթում, կամ էլ` այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը գրեթե մեկ տարվա ընթացքում հերքում էր 2007թ. ներկայացված մադրիդյան փաստաթղթի գոյությունը: Կարծում եմ` Պոլուխովի կառուցողականությունը կարող է հասկանալ միայն ինքը` Պոլուխովը»,-հայտարարել է Տ.Բալայանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---