Բաքուն կասկածում է Անկարայի հայտարարությունների անկեղծության մեջ19 հոկտեմբերի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - «Մենք դեռ հավատում ենք Թուրքիայի իշխանությունների մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը սահմանների չբացման խոստումներին: Բայց ընդհանուր պատկերը, որը հիմա տիրում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագրերի շուրջ` ստիպում է մեզ կասկածամտորեն վերաբերվել այդ հայտարարություններին», - հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Հասիմ Մոլլազադեն:Նրա խոսքերով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրերի ստորագրումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը փոխեց իր դիրքորոշումը եւ դարձավ ավելի ոչ կառուցողական: «Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք միշտ կողմ ենք հանդես եկել մեր տարածաշրջանում խաղաղության ու հանգստության համար եւ բոլորից շատ ենք հետաքրքրված կոնֆլիկտի շուտափույթ լուծման մեջ եւ եթե ԵԱՀԿ Մինսկի Խմբի երկրներից մեկը պատրաստ է ներդնել իր ջանքերը այս խնդրի լուխման մեջ, ապա մենք միայն ողջունում ենք դա», - ասել է նա: Անդրադառնալով Թուրքիայի հետ հետագա հարաբերություններին` Մոլլազադեն ասել է, որ դրանք կմնան ռազմավարական, միգուցե, պետք է մի կողմ դնել այս հարաբերությունների էմոցիոնալ մասը եւ վարել ավելի պրագմատիկ քաղաքականություն: «Ի դեպ, պրագմատիզմը պետք է առկա լինի նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս կապակցությամբ մենք պետք է ուժեղացնենք մեր դիվանագիտությունը եւ տարբեր ուղղություններում լինենք ավելի ակտիվ»: Այս մասին հաղորդում է 1news.az ործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |