Արձանագրությունների վավերացման գործընթացը կարող է կասեցնել միայն միավորված ընդդիմությունը20 հոկտեմբերի 2009 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մտավախություններ է առաջացնում այն պատճառով, որ Թուրքիան հուսալի գործընկեր չէ, եւ ինչպես այս գործընթացի սկիզբն, այնպես էլ հեռանկարները հասկանալի չեն»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ Մելիքյանի, Հայաստանի ղեկավարությունը ի սկզբանե երկընտրանքի առջեւ կանգնեցրեց հայ հանրությանը` «կամ բացվում են սահմանները եւ Հայաստանը զարգանում է, կամ հակառակը»: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսակետից, նա նշել է, որ ՀՀ քաղաքական դաշտը բաժանվում է նրանց, ով կողմ է ղեկավարության քաղաքականությանը, եւ նրանց, ով դեմ է: Ըստ նրա, այս առնչությամբն ընդդիմությունը բավականաչափ թույլ է իշխանությունների համեմատ, քանի որ այն պառակտված է, իսկ միջազգային հանրությունը սատարում է Հայաստանի ղեկավարությանը: «Հայաստանի քաղաքական փորձը ցույց է տալիս, որ ազգային գաղափարն ու ժողովրդավարությունը չեն կարող գոյակցել, այսինքն, Հայ ազգային կոնգրեսն ինչպես ժողովրդավարական զարգացման առաջատար եւ ՀՅԴ-ն, ինչպես ազգային շարժման առաջատար մինչ այժմ չեն կարողանում համագործակցության եզրեր գտնել»,-ասել է Մելիքյանը: ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը նշել է, որ պառակտված ընդդիմությունը ի վիճակի չէ կասեցնել վավերացումը, սակայն չի կարող իրականացնել նաեւ վերը նշված խնդիրները` երկրի ժողովրդավարական զարգացում եւ ազգային խնդիրների լուծում: Նա նաեւ հավելել է, որ եթե ընդդիմությունը միավորվի եւ Հայաստանը դենոնսացիայի ենթարկի Կարսի պայմանագիրը, ապա հայ-թուրքական հարբերությունների կարգավորման հարցում Հայաստանը բավական շահեկան պայմաններ կապահովի իր համար: Պատասխանելով լրագրողների հարցերին հնարավոր հետեւանքների մասին, եթե Կարսի պայմանագիրը դենոնսացիայի չենթարկվի` Մելիքյանը նշել է, որ այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջումների գնալ ղարաբաղյան հակամարտությունում: Նա չի կոնկրետացրել, թե ինչ զիջումների մասին է խոսքը, սակայն նշել է, որ եթե գործընթացները զարգանան այդ տրամաբանությամբ, ապա, հավանաբար, ղարաբաղյան կարգավորման գործում լուրջ առաջընթաց հնարավոր կլինի արդեն 2010թ. ավարտին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |