«Յունիբանկ»-ը բացել է նոր` «Գավառ» մասնաճյուղը20 հոկտեմբերի 2009 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ից իր գործունեությունն է սկսել «Յունիբանկ»-ի թվով 32-րդ` «Գավառ» մասնաճյուղը, հաղորդում է բանկի հասարակայնյության հետ կապերի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում նաեւ իրականացնելու է UNIPAY համակարգով կոմունալ վճարումների ընդունում: «Գավառ» մասնաճյուղի սպասարկման աշխատաժամերն են` 9:15-ից մինչեւ 17:00, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին: Հաճախորդների բազայի ընդլայնման հետ մեկտեղ, «Յունիբանկ»-ը շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նպատակային ռազմավարությամբ: Ըստ այդմ, բանկը «Երեւան Սիթի» ցանցային սուպերմարկետների գրեթե բոլոր ստորաբաժանումներում կբացի մասնաճյուղեր` «Երեւան Սիթի»-ի հաճախորդների առկա հոսքը եւ գործընկերներին` որպես բանկի հաճախորդ ներգրավելու նպատակով: Գործընթացի սկիզբը կդրվի «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղով, որն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ կսկսի գործել մինչեւ հոկտեմբերի 25-ը: Մոտ ապագայում «Յունիբանկ»-ը մասնաճյուղեր կբացի նաեւ Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Աչափնյակ համայնքներում: Տարածաշրջանային մասնաճյուղային ցանցի ընդլայնման նպատակով 2010թ.-ի սկզբին կբացվի Ագարակ քաղաքում (Մեղրի): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |